• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի հարցազրույցը «Թոի Դաի» ամսագրին Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա 30-ամյակի կապակցությամբ:

21 սեպտեմբերի, 2021
ՎՍՀ-ում ՀՀ դեսպան  Վահրամ Կաժոյանի հարցազրույցը  «Թոի Դաի»  ամսագրին  Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա 30-ամյակի կապակցությամբ:
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա 30-ամյակի կապակցությամբ (սեպտեմբերի 21, 1991 թ. – սեպտեմբերի 21, 2021 թ.), Վիետնամում Հայաստանի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Վահրամ Կաժոյանը «Թոի Դաի» ամսագրին հարցազրույցում նշել է, որ երկու երկրներին անհրաժեշտ է մոտ ապագայում համագործակցել զբոսաշրջության և կրթության ոլորտներում։

 

1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունն իր անկախությունը հռչակելուց հետո, իրականացնելով իր խաղաղասիրական երկկողմ և բազմակողմ քաղաքականությունը դիվանագիտական հարաբերություններ հաստատեց աշխարհի գրեթե բոլոր երկրների հետ, ներառյալ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հետ, որի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ փաստաթուղթը ստորագրվեց Մոսկվայում՝ 1992 թ. հուլիսի 14-ին:

Հայաստանն իր Անկախությունից հետո՝ 1992 թ. մարտի 2-ին դարձավ Միավորված ազգերի կազմակերպության անդամ: Դրան հաջորդեցին ՀՀ անդամակցությունները բազմաթիվ այլ միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների ու մասնագիտացված գործակալությունների, ներառյալ ԵԱՀԿ, ԱՊՀ, ԵԽ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ և այլն:

1990-ական թվականների սկզբներին ձևավորվեց Հայաստան-Արցախ-Սփյուռք համագործակցությունը: ՀՀ Անկախության առաջին շրջանում տնտեսական, քաղաքական  և միջազգային հարաբերությունների շրջանակներում, ինչպես նաև մի շարք երկրներում ՀՀ դիվանագիտական ու հյուպատոսական ներկայացուցչությունների բացման գործընթացներում անգնահատելի դերակատարություն ունեցավ նաև Սփյուռքում բնակվող հայ բարերարների և անհատների, ինչպես նաև բարեգործական կազմակերպությունների աջակցությունը։

 

Խնդրում եմ պատմեք մեզ անցած ժամանակաշրջանում Վիետնամ-Հայաստան համագործակցության ձեռքբերումներին մասին, որոնք գրանցել են  երկու երկրները:

 

Մեր երկու երկրների միջև 1992 թ. հուլիսի 14-ին դիվանագիտական հարաբերություններ հաստատվելուց հետո երկու երկրների կառավարությունների և տարբեր նախարարությունների միջև կնքվել են նազմաթիվ համաձայնագրեր:

Հայ-վիետնամական քաղաքական հարաբերությունները ներկայումս գտնվում են փայլուն մակարդակի վրա: 2013 թվականին Վիետնամում Հայաստանի դեսպանության բացումը նոր խթան է ստեղծել երկու երկրների հարաբերությունների զարգացման համար։ Հայկական կողմն, իհարկե, ակնկալում է Վիետնամի կողմից նույնանման փոխադարձ քայլ, ինչն առավել կնպաստեր մեր երկու երկրների հարաբերությունների զարգացմանը:

Մշակույթի, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների, կրթության, առևտրատնտեսական ոլորտները երկու երկրների համար հանդիսանում են երկուստեք հետաքրքրություն և հեռանկարներ ունեցող ոլորտներ, որոնց շրջանակներում համագործակցության զարգացումը թույլ կտա էլ ավելի ամրապնդել երկու երկրների միջև հարաբերությունները և Հայաստանի ու Վիետնամի միջև առկա պատմական բարեկամությունը:

Հետաքրքիր փաստ է, որ հայկական առևտրային նավերը նավարկել են դեպի Հարավարևելյան Ասիա դեռևս 12-րդ դարից ի վեր։ Հյուսիսային Վիետնամի Տոնկին նավահանգիստը դարձել էր հայկական առևտրային կենտրոնը 12-17-րդ դարերում. Այնտեղ բնակվում և աշխատում էին բազմաթիվ հայեր, իսկ նավահանգիստն ընդունում էր բազմաթիվ հայկական առևտրային նավեր, ինչի արդյունքում Տոնկինը դարձել էր Վիետնամի հյուսիս-արևելքի հայկական կենտրոնը: Այդ ժամանակաշրջանի փաստաթղթերն ասում են, որ հայկական նավերն ու հայ վաճառականներն օգտվում էին հատուկ արտոնյալ հարկային կարգավիճակից, ինչի արդյունքում հայկական ծովային-առևտրային դրոշն օգտագործում էին նաև մի շարք եվրոպական երկրների նավերի կողմից՝ հարկային դժվարություններից խուսափելու համար նավահանգիստ-քաղաքներ մուտք գործելիս։

Հայ-վիետնամական բարեկամության հաջորդ կարևոր փուլն արտացոլված է վիետնամի ժողովրդի ազգային-ազատագրական և պաշտպանական պայքարի տարիներին Հայկական ԽՍՀ կողմից ցուցաբերված աջակցությամբ: 1950-ականների սկզբից մինչև 1990-ականների սկիզբը Հայաստանի ԲՈՒՀ-երում և ուսումնարաններում կրթություն են ստացել գրեթե 2000 վիետնամցի ուսանողներ: Այս ուսանողներից շատերը պահպանել են իրենց հաճելի հիշողությունները Երևանի և Հայաստանի մասին: Ներկայումս նրանցից շատերը Վիետնամ-Հայաստան Բարեկամության Ասոցիացիայի (ՎԱՖԱ) անդամներ են: ՎԱՖԱ-ի ղեկավար՝ պարոն Նգուեն Վան Թուանի գլխավորությամբ, Հայաստանի դեսպանությունը սերտ հարաբերություններ է հաստատել ասոցիացիայի և իր անդամների հետ ստեղծման առաջին իսկ օրերից:

 

Հայաստանի և Վիետնամի պատմական հարաբերությունների կարևոր հանգրվաններից մեկը Վիետնամի նախագահ Հո Շի Մինի՝ 1959 թ. հուլիսի 21-23-ը Հայաստան կատարած այցն էր: Այս այցի ընթացքում Նախագահ Հո Չի Մինը Երևանում պաշտոնական հանդիպումներ է ունեցել ՀԽՍՀ ղեկավարների, այդ թվում՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Սուրեն Թովմասյանի հետ, ով հետագայում դարձավ Վիետնամում ԽՍՀՄ դեսպանը։ Նախագահ Հո Շի Մինն այցելել է նաև Հայաստանի բազմաթիվ բնակավայրեր ու տեսարժան վայրեր։ Հայ ժողովուրդը սրտանց ընդունել ու ողջունել է նրան։

 

Կարո՞ղ եք կիսվել Վիետնամի մասին Ձեր տպավորություններով

 

Առաջին անգամ ես Վիետնամ այցելեցի 1992 թվականի դեկտեմբերին, որպես Հայաստանի Հանրապետության փոխնախագահի ղեկավար պատվիրակության անդամ՝ Վիետնամ կատարած ՀՀ առաջին պաշտոնական այցի շրջանակներում:

Պետք է խոստովանեմ, որ 2019 թվականի հուլիսին, երբ ես ընտանիքիս հետ ժամանեցի Հանոյի Նոյ Բաի օդանավակայան, անմիջապես նկատեցի Վիետնամում տեղի ունեցած հսկայական փոփոխություններն ու զարգացումները։ Նույնիսկ Վիետնամում գտնվելու իմ այս երկու տարիների ընթացքում, ես ոչ միայն ականատես եղա այդ փոփոխությունների ընթացքին ու զարգացմանն, այլև այդ փոփոխությունների տեմպերի արագությանը: Վիետնամի աղքատությունը վերացնելու ռեկորդային ցուցանիշներն իսկապես ապշեցուցիչ են: Վիետնամի կողմից Միավորված ազգերի կազմակերպության Հազարամյակի զարգացման նպատակների իրագործումը ՄԱԿ-ի ՀԶՆ լավագույն արդյունքներից է՝ կազմակերպության անդամ 193 երկրներից:

Անհնար է խոսել Վիետնամի մասին՝ չնշելով երկրի հարուստ պատմությունը, գեղեցիկ բնական ու պատմա-մշակութային տեսարժան վայրերն ու վիետնամցիների արարած գերժամանակակից կառույցները: Բայց դե իհարկե Վիետնամի ամենակարևոր հարստությունն աշխատասեր, հյուրընկալ և հայրենասեր վիետնամցիներն են:

 

Վիետնամում դեսպանի Ձեր պաշտոնավարման ընթացքում ի՞նչ նպատակներ էիք դրել երկու երկրների հարաբերությունները զարգացնելու համար։

 

Ուզում եմ ընդգծել, որ քաղաքական ոլորտում երկու երկրների համագործակցությունը բարձր մակարդակի վրա է, հատկապես միջազգային կազմակերպությունների շրջանակներում։ Ես վստահ եմ, որ Հայաստանում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության դեսպանության հիմնումը հանդիսացել է նոր խթան քաղաքական, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և խորացման համար, ընդլայնելով զբոսաշրջային փոխանակումներն, ինչպես նաև նպաստելով երկու երկրների միջև ուղիղ երկկողմ առևտրի խթանմանը և հետագա զարգացմանը։

Իմ անկեղծ ցանկությունը մնում է հաստատել ամենշաբաթյա ուղիղ չվերթեր Հանոյի կամ Հո Շի Մինի և Երևանի միջև, և ես կարծում եմ, որ Վիետնամական ավիաուղիները, որպես Sky Team-ի անդամ, լիովին ի վիճակի է դա իրականացնելու: Երևանը կարող է դառնալ տարանցիկ կանգառ դեպի որևէ եվրոպական մայրաքաղաք չվերթներ կատարելիս։

 

Երկու երկրների մարդկանց միջև կապերն ամրապնդելու համար ի՞նչ խնդիրների և գործունեության վրա պետք է կենտրոնանալ։

 

Երկու երկրների ժողովուրդների միջև հարաբերություններն ամրապնդելու համար անհրաժեշտ է խթանել և զարգացնել այնպիսի հարաբերություններ, որոնք անմիջականորեն կապված են մարդկանց առօրյայի հետ, ինչպիսիք են զբոսաշրջությունը, մշակույթը, կրթությունը և այլն: Մինչ COVID-19 համավարակի բռնկումը, Հայաստանի Հանրապետության դեսպանությունը նախնական պայմանավորվածություն էր ձեռք բերել հայկական և վիետնամական զբոսաշրջային գործակալությունների և գործակալությունների ներկայացուցիչների միջև իրականացնել փոխայցելություններ՝ տեսարժան վայրերն և երկու երկրների զբոսաշրջային կարողությունները ուսումնասիրելու նպատակով՝ նպատակ ունենալով խթանել զբոսաշրջային համագործակցությունը։

Հայաստանի Հանրապետության դեսպանությունը վիետնամական կողմի հետ քննարկել է նաև Երևան-Հանոյ կամ Հո Շի Մին ուղիղ երթուղու բացման հնարավորությունները՝ դրանով իսկ ավելացնելով երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը և զբոսաշրջային հոսքերը։

Հայաստանի դեսպանությունը նախաձեռնել և քննարկել է նաև Երևան-Հանոյ և Գյումրի-Հո Շի Մին քույր քաղաք հարաբերությունների հաստատման հարցերը։

Կրթության ոլորտում անհրաժեշտություն կա ավելացնել Հայաստանի և Վիետնամի միջնակարգ և բարձրագույն ուսումնական հաստատություններում միմյանց տրամադրվող կրթաթոշակների թիվը։

 

Շնորհակալություն պարոն դեսպան։

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: